Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
01.09.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք անել ձեզ համար։ Դրան ուղղված մեր առաքելության մասին են վկայում կրթական համակարգում ներդրված նոր չափանիշները, մի շարք դպրոցների վերակառուցումն ու կառուցումը։
Սիրելիներս, ձեր, ձեր ընտանիքի, հայրենիքի համար այս պահի ձեր ծառայությունը մեկն է՝ սովորելը։ Կհզորանանք միայն միասին՝ լավ գիտելիքի, գործադրած ջանքի արդյունքում, նրանց շնորհիվ, ովքեր, մանկավարժ են՝ հավատարիմ ուսուցչի կոչմանը, նրանց շնորհիվ, ովքեր անվերջ սովորում են ու սովորեցնում, ովքեր գիտեն գիտելիքի դերն ու արժեքը։
Այս տարի Արարատի մարզից ՀՀ բուհեր ընդունված դիմորդների թիվը 596 է։ Սովորեք, ջանացեք, շատ աշխատեք: Գիտելիքով կարելի է բացել ցանկացած փակ դուռ, շրջել ցանկացած խնդիր։ Գիտելիքի ճանապարհը երբեմն հեշտ չէ, բայց այն անցեք վստահ, ապագան հենց ձերն է։
Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առիթով՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»։