Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա առիթով

04.09.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով։

Ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքն ուղղված է մեր երկրին, հասարակությանն անձնվիրաբար ծառայելուն։ Դուք այնտեղ եք, որտեղ քաղաքացին ձեր օգնության կարիքն ունի, եթե անգամ վտանգում եք ձեր սեփական կյանքը: Դուք բազմիցս ապացուցել եք, որ անգամ ամենաբարդ իրավիճակներում պատրաստ եք անձնվիրաբար իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը, որը և արժանի է մեծ գնահատանքի։

Ես վստահ եմ, որ դուք ձեր մասնագիտական կարողությունները, ուժերը կներդնեք հանուն մեր երկրի կայունության ու բարօրության, հանուն մեր քաղաքացիների անվտանգության:

Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, արժանապատիվ և անփորձանք ծառայություն»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23