Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկող այցելություններ Արարատի մարզի գյուղական բնակավայրերում

05.09.2023


ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները, համագործակցելով համայնքային ղեկավարության հետ, սկսել են իրականացնել իրազեկման աշխատանքներ Արարատի մարզի Արարատ համայնքի թվով 31, Արտաշատ համայնքի թվով 39 և Մասիս համայնքի թվով 21 գյուղական բնակավայրերում: Աշխատանքներն ընթանում են «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի» իրագործման շրջանակներում ու Կառավարության 2023թ. օգոստոսի 11-ի թվով 32 նիստի հանձնարարականի հիման վրա և հետապնդում են հետևյալ նպատակները.

1. Իրազեկել գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր գյուղացիներին Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի իրագործման ձևերի և հնարավորությունների մասին և ցուցաբերել աջակցություն այդ ծրագրից օգտվելու համար:
2. Աշխատանքներ իրականացնել համայնքային նշանակության հողերի վրա որոշակի կլաստերներ ստեղծելու ուղղությամբ՝ «Խելացի» անասնագոմերը կառուցելով այնպիսի հեռավորությունների վրա, որ մթերող կազմակերպությունների աշխատանքները լինեն արդյունավետ:


Ի թիվս վերոնշյալի՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության բաղադրիչով իրականացվում են հետևյալ ծրագրերը.
1. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագիր,
2. «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր,
3. «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների» ծրագիր,
4. «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր,
5. «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր,
6. «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր և այլն:


Ծրագրերի ամբողջական ցանկին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛լ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության էջ՝ անցնելով հեևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1338 :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23