Նորություններ
Վարչապետն այցելել է Դեղձուտի միջնակարգ դպրոց
05.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց:
Վարչապետին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանն ու պաշտոնատար այլ անձիք։
Տիպային (մոդուլային) շենքը կառուցվել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից՝ պետական բյուջեի միջոցներով:
Ընդհանուր առմամբ, դպրոցի կառուցմանը տրամադրվել է 743 մլն դրամ: Դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 18,6 մլն դրամ: Դպրոցի շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք, որն ամբողջովին ցանկապատված է:
Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 180 աշակերտ: