Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում են Եղեգնավանի փողոցները
07.09.2023
Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում մեկնարկել են Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների բարեկարգման աշխատանքները։
Եղեգնավանում այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի 612 գծամետր ավտոճանապարհահատված և 264 քմ հետիոտնային ուղի։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։
Նշենք, որ այս տարի Կառավարության աջակցությամբ Եղեգնավանում նախատեսվում է նաև ոռոգման կիսախողովակների կառուցում և գազաֆիկացում։