Նորություններ
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
08.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Առաջնությանը մասնակցել է Վեդի համայնքից ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Վերջինս երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանն այս տարի Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արժանացել է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։
Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։