Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում կառուցվում է ոռոգման ցանց

12.09.2023

Արարատի մարզի Վեդի համայնքի Ուրցաձոր և Լուսաշող բնակավայրերում լայն թափով ընթանում են 2023թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող ոռոգման ջրատարի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման (ՕԿՋ) աշխատանքները։

Լուսաշողի ջրամբարի կառուցումն այս պահին ավարտական փուլում է, իսկ Ուրցաձորի 10 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրատարը շահագործման կհանձնվի 2024թ. ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 243.421.666 ՀՀ դրամ, որի 30%-ը հատկացնում է համայնքը, 70%-ը՝ Կառավարությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավի վերոնշյալ բնակավայրերի հողատարածքների ոռոգման համակարգը։ Այն հնարավորություն կտա բնակիչներին արագ և արդյունավետ կազմակերպել սեփական հողատարածքի ոռոգման գործընթացը և ընթացքում ոռոգման ջուրը հնարավորինս հավասար կբաշխվի բնակիչների մեջ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23