Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզի բժիշկները մասնակցել են հոգեկան առողջության ոլորտի երկամյա ծրագրին

15.09.2023

ՀՀ Արարատի մարզի տասներկու ընտանեկան բժիշկները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված, Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված երկամյա ծրագրին (#mhGAP): Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դասընթացները նախատեսված են եղել Երևանի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջնային օղակի բժիշկների համար և ֆինանսավորվել են Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության բաժնի կողմից:

Վերապատրաստման դասընթացը կառուցված է եղել հետևյալ հարցերի շուրջ.
• առողջապահական հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրումը ԱԱՊ օղակ,
• ուղղորդման համակարգի բարելավումը,
• կարողությունների զարգացման և վերահսկողության իրականացման ուղիները,
• ծրագրի շարունակականությունը ապահովելու ուղիները:

Ծրագիրն ամփոփվել է «Տևական հակամարտության պայմաններում ապրող բնակչության հոգեկան առողջության համայնքային ծառայությունների վերափոխում» խորագրով հանդիպմամբ:

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ առողջապահության նախարարության, միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետները:
Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանում հոգեկան առողջության ծառայությունների վերափոխման վերաբերյալ: Քննարկվել են համայնքահենք հոգեկան առողջությունն Արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային պլանում ներառելու տարբերակները: Հանդիպումն ավարտվել է ոլորտում գրանցված արդյունքների ամփոփմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20