Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով

21.09.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր բավականին լարված ու մեր երկրի, ժողովրդի համար բարդ փուլում ենք նշում մեր երկրի Անկախության օրը։
Մեզ համար դժվարին են եղել ինչպես անկախության ձեռք բերման օրերը, այնպես էլ հաջորդող տարիները։

Սիրելի ժողովուրդ, մեզ մնում է մի բան՝ լինել համախմբված և ուժեղ։
Մեզ երբեք չեն նվիրել մեր անկախությունը, տարբեր ժամանակներում մենք այն ձեռք ենք բերել և պահպանել մեր արյան գնով։

Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, կրկին լինելու է մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, մեր ամենօրյա աշխատանքի, միմյանց հանդեպ սիրո ու հանդուրժողականության արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությամբ և ինքնիշխանությամբ բացարձակ արժեք է։ Եվ ես խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր երկրի, մեր այսօրվա և վաղվա Անկախ Հայաստանի համար։
Միշտ ու այսօր էլ ՀՀ անվտանգության ու անկախության առաջին երաշխավորը սահմանին կանգնած զինվորն է։ Խոնարհվում եմ ձեր առաջ, տղերք։
Հայրենիքը սիրենք միշտ՝ և’ խաղաղության ժամանակ, և’ ծանր օրերին։

Շնորհավոր անկախությունդ, Հայաստան»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20