Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» կենտրոն

05.10.2023

Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել այդ նպատակով նվիրաբերությամբ տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող հողը։ 

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել նվազագույնը 400 մլն դրամ՝ կենտրոնը կառուցելու համար։

Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

Կենտրոնը կառուցվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում և հագեցած է լինելու անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով, որը թույլ կտա կազմակերպել շաբաթական 2300 աշակերտի ուսուցումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:11:24