Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացրել է խորհրդակցություն

05.10.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանում մարզպետի Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քազաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում, նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր, ամենօրյա ռեժիմով իրականացնեն կարիքների գնահատում, որպեսզի որևէ մեկը ուշադրությունից դուրս չմնա։

Նախարարը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին հնարավորինս արագ ապահովել գրենական պիտույքներով, որպեսզի նրանք սկսեն հաճախել դպրոց։ Հաշվի առնելով այն փաստը, որ մարզում հյուրանոցային տնտեսություններ գրեթե չկան, և որոշակի թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում, նախարարը հանձնարարել է այդ ընտանիքների համար գտնել բնակելի տներ, որտեղ ապրելու համար կլինեն բավարար պայմաններ։

Հաշվի առնելով աշխատանքի ծավալը, նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, աշխատանքներում ներգրավվել կամավորների։

Նախարարը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։

Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։

Արարատի մարզում այս պահին տեղավորվել է 15569 քաղաքացի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:15:44