Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնության և սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու թեմայով

06.10.2023

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը:

Խորհրդակցությունը անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնության և սպասարկման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ կցագրումները, Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել անվճար դեղորայք, ըստ անհրաժեշտության՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային անվճար բուժօգնություն, հատուկ հսկողություն սահմանել քրոնիկ հիվանդություններով և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, կազմակերպել գրանցված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) պատվաստման գործընթացը` համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, սահմանել հղիների նախածննդյան հսկողություն, ապահովել առաջին այցի ընթացքում նախատեսված հետազոտությունների ամբողջ ծավալը:

Միաժամանակ ԱԱՊ բժշկական կազմակերպություններում գրանցվելուց հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նույն օրը անհրաժեշտ է կազմակերպել ԱԱՊ բժշկի, անհրաժեշտության դեպքում նաև ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ այլ մասնագիտական խորհրդատվություններ, ինչպես նաև բժշկական ցուցման դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:07:42