Նորություններ
Վերանորոգվում են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները
23.10.2023
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները: 2023թ. սուբվենցիոն ծրագրում ներառված են Երևանյան փողոց 5, Երևանյան փողոց 11, Երևանյան փողոց 13, Շահումյան փողոց 16, Շահումյան փողոց 36/ա, Իսակով փողոց 109/1, Արազի փողոց 3, Արազի փողոց 73, Դուրյան փողոց 10, Դուրյան փողոց 12, Մարքսի փողոց 6, Մարքսի փողոց 3 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերը:
Աշխատանքները մեկնարկել են Երևանյան 11 և 13 հասցեներում: Ծրագրի իրականացման առաջին փուլում ընդգրված են նաև Երևանյան 5, Շահումյան 16 և 36Ա, Մարքսի 6 շենքերը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 318.506.947 ՀՀ դրամ է, որի 55%-ը հատկացվում է համայնքի բյուջեից, 35 %-ը՝ կառավարության կողմից, իսկ 10%-ը՝ բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից: