Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

25.10.2023

Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ:

Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի ենթածրագրի շրջանակներում Մրգավետ բնակավայրում սկսվել են ոռոգման համակարգի կառուցման (2.1 կմ երկարությամբ) և նորոգման աշխատանքները, իսկ Մխչյան բնակավայրում կառուցվելու է խորքային հոր:

Ենթածրագրի կապալային արժեքը 92.880.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը տրամադրվում է պետության կողմից, 40%-ը՝ համայնքի:

Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ: Մրգանուշում արդեն ավարտին է հասցվել Պ.Սևակ և Աբովյան փողոցների ասֆալտապատումը:

Աշխատանքներն իրականացվում են 2023թ. սուբվենցիոն ծրագրի ենթածրագրի (90.282.066 դրամ) շրջանակներում՝ 65%-ով համայնքի և 35%-ով կառավարության համաֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:08:36