Տպել
Նորություններ
Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի և Երկրապահ կամավորականների հետ Արարատ քաղաքում և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում մասնակցել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը:
Մարզի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Սպարապետի հուշարձանի առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին: