Նորություններ
Լանջազատ բնակավայրի մարզադպրոցում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն
30.10.2023
Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի Ռ. Հակոբջանյանի անվան մարզադպրոցում անցկացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ըմբիշ Գևորգ Բաբաջանյանի հիշատակին նվիրված, ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն:
Մրցաշարի բացմանը ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Գևորգի հայրը՝ Դավիթ Բաբաջանյանն ու այլոք։
Գևորգ Բաբաջանյանը՝ որպես մարզիկ, զգալի հաջողությունների էր հասել: Պատերազմի օրերին պայքարել է թշնամու դեմ և հերոսաբար ընկել 2020թ. հոկտեմբերի 23-ին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են։