Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

01.11.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2023 թվականի երրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Նիստին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ստորաբաժանումների պատասխանատուները։

Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Սաշա Խաչատրյանը ներկայացրել է 2023 թվականին մարզում խաղողի մթերման գործընթացը։

Ըստ նրա ՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզի 24 մթերող կազմակերպություններից մթերման աշխատանքներին մասնակցել է 21-ը։ Գործարանների կողմից մթերվել է 50․000 տոննա խաղող՝ 1 կգ-ը 110 դրամով։

Ինչպես հայտնի է, այս տարի ՀՀ կառավարության կողմից խաղող մթերող կազմակերպությունների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ մթերման գործունեություն իրականացնելու համար։ Ծրագրից օգտվել է 5 մթերող գործարան։ Նրանց կողմից մարզում մթերվել է 28․500 տոննա բերք։

Մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Յուրի Մարտիրոսյանն էլ ներկայացրել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

Վերջինիս տեղեկացմամբ՝ մարզի բոլոր համայնքներում ընթացքի մեջ են 2023 թվականի ծրագրերը, որոշ շրագրեր արդեն ավարտվել են, որոշները, կապված եղանակային պայմաններից, հնարավոր է, տեղափոխվեն հաջորդ տարի։
Սկսվել է նաև հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման գործընթացը։ Համայնքները պետք է մինչև սույն թվականի 25-ը ներկայացնեն սուբվենցիոն ծրագրերի փաթեթները։

Այս համատեքստում մարզի ղեկավարը համայնքի ղեկավարներին և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին հորդորել է աշխատել համատեղ՝ հետագա բացթողումներից զերծ մնալու համար։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև ոռոգման և խմելու ջրի հետ կապված որոշակի խնդիրներին, համայնքներում վարձավճարների գանձնմանն ու այլ ոլորտներին առնչվող խնդիրներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20