Նորություններ
Տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայ կինոյի 100 ամյակին
02.11.2023
Արտաշատի գեղագիտական կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Արտաշատի համայնքապետարանի աշխատակիցներ, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը և այլք:
Կենտրոնի սաները հանդես են եկել թատերական, երաժշտական և պարային ելույթներով՝ ներկայացնելով հատվածներ «Պաղտասար աղբար», «Պեպո», «Մեր մանկության տանգոն», «Ճանապարհ դեպի կրկես», «Ինչո՞ւ է աղմկում գետը», «Հարսանիք թիկունքում» և այլ ֆիլմերից:
Այնուհետև Արտաշատի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Քննարկվել են համայնքում մշակութային կյանքի զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք ծրագրերն ու առկա խնդիրները, ինչպես նաև արտադպրոցական ուսումնական գործընթացին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր։