Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդիում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը

03.11.2023

 Վեդի համայնքում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը։
Այն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

Գրասենյակն արդեն նոյեմբերի 1-ից քաղաքացիներին մատուցում է մի շարք ծառայություններ։

Դրանք են՝

  • Տեղեկանքների տրամադրում
  • Թույլտվությունների տրամադրում
  • Անշարժ գույքի հարկի հաշվարկում և գանձում
  • Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում
  • Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
  • Տեղական տուրքերի և վճարների գանձում
  • Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
  • Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրանց ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում
  • Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում
  • Քաղաքացիների ընդունելության գրանցում
  • Առցանց ծառայությունների տրամադրում
  • Թեժ գիծ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15