Նորություններ
Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Արարատի մարզ
04.11.2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այսօր այցելել է Արարատի մարզ։
ԱԳ նախարարը նախ եղել է սահմանամերձ Երասխ բնակավայրում, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։
Այնուհետև Անալենա Բերքոքը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ Ոստան բնակավայրում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։