Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա առիթով

10.11.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։

ՀՀ–ում 1996 թվականին այս օրը ներդրվեց ՏԻՄ համակարգը, այս ամբողջ ընթացքում համակարգը բարեփոխումների ենթարկվեց, կարևորագույն քայլերից մեկն էլ համայնքների խոշորացումն էր։

Արդյունքում ձևավորվում են սոցիալ–տնտեսական առավել մեծ ներուժ ունեցող համայնքներ, ընդլայնվում են կարողությունները, սուբվենցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Դրա վառ օրինակն էլ համայնքներում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներն են։

Համայնքային հարգելի աշխատակիցներ, ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, ձեր աշխատանքն է ձևավորում հասարակության վստահությունը պետական համակարգի նկատմամբ: Չափազանց կարևոր է, որ ՏԻՄ-երը ամենայն պատասխանատվությամբ կատարեն իրենց պարտականությունները, որոշումներ կայացնելիս առաջնորդվեն միմիայն օրենքով ու քաղաքացու շահով:

Ուրախ եմ արձանագրել, որ այսօր բավականին մեծ է նաև քաղաքացիների մասնակցությունը համայնքային որոշումների կայացման ու ծրագրերի կյանքի կոչման գործում։ Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերը մեծ հնարավորություն են ընձեռում ունենալ ավելի զարգացած համայնք, երկիր:

Շնորհավորելով համայնքի բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին և այս ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթում եմ բարեկեցություն և նորանոր հաջողություններ ինքնակառավարման հետագա ամրապնդման գործում»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36