Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատ քաղաքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրով հանրային արշավ

15.11.2023

Առողջապահության նախարարության «Հանրային առողջության պահպանման» ծրագրի «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակներում Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրով հանրային արշավ:

Արշավին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաները, Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների մոտ 400 աշակերտներ:

Արշավի մեկնարկի վայրը Սուրբ Հովհաննես եկեղեցին էր, որտեղից առողջ ապրելակերպի մասին իրազեկող քայլերթը շարունակվել է դեպի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակ:

Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ: Կազմակերպվել են սպորտային և մշակույթային միջոցառումներ, խմբային խաղեր, տեղադրվել են տաղավարներ առողջության հիմնական սքրինինգների համար (ճնշման չափում, գլուկոզի որոշում, մարմնի զանգվածի ինդեքսի որոշում, տեսողության ստուգում):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36