Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է խորհրդակցություն՝ «Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով

17.11.2023

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Առաջին հոգեբանական օգնություն թեմայով:

Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը և ոլորտի մյուս պատասխանատուները, հանրակրթական դպրոցների՝ ուսումնադաստիարակչական մասով փոխտնօրենները և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բաժնի հրահանգիչ-հոգեբաններ, ՓԾ կապիտաններ Գոհար Մխիթարյանը, Սոնա Մուրադյանը և Անի Հարությունյանը:

ՆԳՆ ՓԾ հոգեբանները ներկայացրել են դպրոցականների շրջանում առաջին հոգեբանական օգնության սկզբունքները, ծանոթացրել են առաջին հոգեբանական օգնության կարիք ունեցողների հետ շփման ընկալելի ձևակերպումները, Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ կատարվող հոգեբանական աշխատանքի նրբությունները:

Խորհրդակցության ավարտին հոգեբանները ցույց են տվել հոգեբանական հնարքներ, որոնք կարող են կիրառվել ինչպես դասարաններում, այնպես էլ անհատապես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36