Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն այցելել է Արտաշատի մարզադպրոց

17.11.2023

Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ Արտաշատ քաղաքում հյուրընկալել են Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը։

Նշենք, որ Զեյնա Մինան Հայաստանում է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ–ում հյուրընկալելու` կառավարության հայտի առթիվ։

Վերջիններս շրջել են Արտաշատի համալիր մարզադպրոցում, դիտարկել Աթլետիկայի խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրը և պայմանները, եղել են նաև Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ հերթափոխի մարզադպրոցում:

Զեյնա Մինանին է ներկայացվել մարզադպրոցի տարբեր ենթակառուցվածքների արդեն կատարված և ընթացող հիմնանորոգման աշխատանքները:

Պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ պատվիրակության նախնական գնահատականի համաձայն՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումները վկայում են, որ 2027թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36