Նորություններ
Անցկացվել է գրական ցերեկույթ՝ նվիրված հայ գրատպության 511 ամյակին
20.12.2023
Արարատի մարզային գրադարանում տեղի է ունեցել «Եթե գերել ենք՝ լոկ մեր գրքերով» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված հայ գրատպության 511 ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Արարատի մարզպետի աշխատակազմի հովանավորությամբ: Ցերեկույթին ներկա են եղել Արարատի մարզպետի օգնական Կարինե Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները, բանաստեղծ, Հայ գրողների միության անդամ Հուսիկ Արան և այլ հրավիրյալներ:
Ողջույնի խոսքով են հանդես եկել բանաստեղծ, ՀԳՄ անդամ Հուսիկ Արան, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արտաշատի տարածքային բաժնի պետ Սեդրակ Սարգսյանը:
Միջոցառմանը ելույթներ են ունեցել Արևշատի երաժշտական դպրոցի սաները, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Եվա Զաքարյանն ու Մարատ Խաչատրյանը, երիտասարդ գրող Գևորգ Բալյանը, «Շահբազյան» պարային ստուդիան, գրադարանի ակտիվ ընթերցողները: