Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Վեդի համայնքում

20.12.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Վեդի համայնքում։

 Մարզի ղեկավարի առաջին կանգառը եղել է Վեդի քաղաքում, ուր պետական բյուջեի միջոցներով կառուցվում է քաղաքային ամֆիթատրոնը։

Ծրագրի արժեքը 210 միլիոն 204 հազար դրամ է։ Ամֆիթատրոնի հիմնանորոգումը սկսվել է այս տարվա ամռանը, աշխատանքներն ընթացքի մեջ են, շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ՝ 2024 թվականին։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ծանոթացել է նաև Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում կատարված ասֆալտապատման աշխատանքներին։

 Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս տարվա սուբվենցիոն ծրագրով Վեդիում հիմնանորոգվել է շուրջ 4 կմ ճանապարհահատված։

Վեդի քաղաքում և Ոսկետափում շինարարությունն ամբողջությամբ ավարտված է։ Ծրագրի արժեքը կազմում է 190 միլիոն 323 հազար դրամ՝ պետություն–համայնք՝ 35%-65% հարաբերակցությամբ։

Եղեգնավան և Արալեզ բնակավայրերի սուբվենցիոն ծրագրի արժեքը 181 միլիոն 705 հազար է՝ պետություն–համայնք՝ 55%-45% հարաբերակցությամբ։

Եղեգնավան բնակավայրում ասֆալտապատումն ավարտված է, Արալեզում՝ աշխատանքներն ընթացքի մեջ են, կավարտվեն հաջորդ տարի։
Մարզպետը հետևել է նաև Վեդի քաղաքում համայնքային միջոցներով կառուցվող այգու շինաշխատանքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:45:17