Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվում է դասական երաժշտության մրցույթ-փառատոն

21.12.2023

Արարատի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ և հովանավորությամբ մարզի երաժշտական դպրոցների միջև անցկացվում է դասական երաժշտության մրցութային փառատոն:

Փառատոնը կազմակերպվում է դպրոցահասակ երեխաների շրջանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, դասական երաժշտությամբ զբաղվելը խրախուսելու նպատակով:

Արտաշատի, Մասիսի, Արարատի և Վեդու տարածաշրջանային փուլերը հաղթահարելուց հետո մասնակիցները մրցույթը շարունակելու են մարզային փուլում: Մրցույթի ավարտին՝ դեկտեմբերի 26-ին, Վեդու մշակույթի տանը տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Լավագույն մասնակիցները կպարգևատրվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:48:06