Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել դասական երաժշտության փառատոնի գալահամերգը

28.12.2023

Վեդիի մշակույթի տանը տեղի է ունեցել Արարատի մարզի երաժշտական դպրոցների միջև անցկացված դասական երաժշտության մրցույթ-փառատոնը եզրափակող գալա համերգ։

Համերգին ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը և ոլորտային մյուս պատասխանատուները, ինչպես նաև այլ հրավիրյալներ:

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել մրցույթի մարզային փուլում առաջին հորիզոնականները զբաղեցրած սաները:

Փառատոնի ավարտին իրենց լավագույնս դրսևորած կատարողները Արարատի մարզպետի անունից պարգևատրվել են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36