Նորություններ
Պարգևատրվել են մարզպետի աշխատակազմի աշխատակիցները
29.12.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզպետի աշխատակազմի աշխատակիցների, ինչպես նաև Մասիսի և Արտաշատի համայնքապետարանների աշխատակազմերի պարգևատրման արարողություն:
Մարզպետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից տրված շնորհակալագրերն է հանձնել աշխատակազմի՝ Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանին, նույն բաժնի ավագ մասնագետ Լուսինե Ասատրյանին, Ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Մինասյանին, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանին: Վերջիններս պարգևատրվել են 2023 թվականին կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար:
Շնորհակալագիր է տրվել նաև Արարատի մարզպետի աշխատակազմին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար: Նույնաբովանդակ շնորհակալագրերի են արժանացել նաև Մասիս և Արտաշատ համայնքների ղեկավարները: