Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է 2024 թվականի ձմեռային զորակոչը
09.01.2024
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2024 թվականի ձմեռային զորակոչը:
Մարզի նորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը և պաշտոնատար այլ անձինք։
Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:
«Տղերք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։ Խնդրանքս է ձեզ՝ եղեք կարգապահ, միմյանց հանդեպ հոգատար, եղբայրաբար։
Աստված խաղաղ պահի մեր երկիրը, բարով գնաք ծառայության», – իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։
Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։