Նորություններ
Տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ մարզի զինղեկների մասնակցությամբ
19.01.2024
Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ՝ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ մարզի հանրակրթական դպրոցների թվով 107 զինղեկների մասնակցությամբ:
Սեմինարն անցկացրել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման գործընթացին և դպրոց-զորամաս օղակում համագործակցության մակարդակին առնչվող հարցերը, ոլորտում դեռևս չլուծված խնդիրները և դրանց առաջացման պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ արված եզրահանգումները:
Հանդիպմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մի շարք խնդիրների առնչությամբ առանձին ձևաչափով քննարկում կազմակերպելու վերաբերյալ: