Նորություններ
Մարզպետը համայնքներում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին
29.01.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի համայնքներում մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառումներին։
Մարզպետ Թևոնյանը համայնքի ղեկավարների հետ այցել է մարզում տեղակայված զորամասեր, շնորհավորել զինծառայողներին օրվա առիթով։ Վերջիններս այցելել են նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծաղիկներ խոնարհել Սպարապետի արձանի դիմաց։
Միջոցառումները շարունակվել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում անցկացված համերգային ծրագրով։
ՀՀ զինված ուժերի 32-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև Հայոց բանակի կողքին մշտապես լինելու և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և այլոք զորամասերի հրամանատարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով։