Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրադարանի անվանակոչութուն Շահումյանի միջնակարգ դպրոցում

31.01.2024

Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրադարանի անվանակոչության արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ֆեդյա Համբարձումյանի (1940-2023թթ.):

Արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները և այլ հրավիրյալներ:

Ֆեդյա Համբարձումյանի կյանքի և բեղումնավոր գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումից հետո անցկացվել է ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակին: Մրցութային առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած աշակերտները արժանացել են մրցանակների:

Միջոցառման ավարտին գրականագետ Դավիթ Համբարձումյանը հասարակական գիտությունների ոլորտն ընդգրկող գրքեր է նվիրաբերել գրադարանին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36