Նորություններ
Արտաշատ համայնքի բնակավայրերում իրականացվում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ
13.02.2024
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Բյուրավան, Նշավան և Լանջազատ բնակավայրերում նախատեսվում է ոռոգման համակարգի կառուցում:
Աշխատանքները մեկնարկել են Բյուրավան բնակավայրում, որտեղ կառուցվում է 1.4 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Իսկ Նշավանում կառուցվելու է 1 կմ երկարությամբ ոռոգման ցանց: Այս ենթածրագրի արժեքը շուրջ 93 մլն ՀՀ դրամ է, որից 60 %-ը հատկացնում է Կառավարությունը, իսկ 40 %-ը՝ համայնքը:
2.226 կմ երկարությամբ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում նաև Լանջազատ բնակավայրում՝ մոտ 98 մլն ՀՀ դրամ արժողությամբ ենթածրագրի շրջանակներում:
Ընդհանուր ծրագրում ներառված են նաև Բարձրաշեն, Վարդաշեն, Բուրաստան, Դալար, Դեղձուտ, Լանջազատ բնակավայրերը: