Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատի մարզի համայնքների սոցիալական աշխատողների միջև

21.02.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս համայնքների սոցիալական աշխատողների միջև: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը և ոլորտային մյուս պատասխանատուները:

Ներկայացվել են համայնքների զարգացմանն ու կայունացմանն ուղղված և 2017 թվականին մեկնարկած «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի  ամփոփիչ արդյունքները: Քննարկվել են ծրագրի արդյունքների պահպանման և համայնքների սոցիալական պաշտպանության ռեսուրսների զարգացման հեռանկարները:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (ԱՄՆ ՄԶԳ)՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից: Այն ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում՝ արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով, և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:

Հանդիպման ավարտին շնորհակալագրեր են հանձնվել ծրագրում ընդգրկված սոցիալական աշխատողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20