Նորություններ
Հայտնի են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշանավորող մրցույթների հաղթողները
22.02.2024
Յուրաքանչյուր տարի Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում մեծ շուքով նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Բացառություն չէր նաև այս տարին. «Իմ Թումանյանը» խորագիրը կրող շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթին մասնակցել են շնորհաշատ աշակերտներ մարզի գրեթե բոլոր դպրոցներից: Նույն խորագրի ներքո՝ դպրոցներում անցկացվել են նաև Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումներ:
Աշխատանքները գնահատվել են մասնագիտական հանձնաժողովների կողմից, և արդյունքում ընտրվել են լավագույն աշխատանքները:
Նկարչական մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ աշակերտները՝
1. Բարեղամյան Աստղիկ (12-րդ դասարան, Շահումյանի միջնակարգ դպրոց),
2. Հախնազարյան Արման (10-րդ դասարան, Շահումյանի միջնակարգ դպրոց),
3. Եղոյան Լիլիթ (10-րդ դասարան, Նորաբացի միջնակարգ դպրոց),
4. Գասպարյան Ալիսա (12-րդ դասարան, Ռանչպարի միջնակարգ դպրոց):
Իսկ շարադրության մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ աշակերտները՝
1.Սիմոնյան Արեգ (8-րդ դասարան, Ուրծաձորի միջնակարգ դպրոց),
2.Պետրոսյան Սոֆի (11-րդ դասարան, Շաղափի միջնակարգ դպրոց):
Մրցույթներում հաղթած աշակերտները կպարգևատրվեն պատվոգրերով: