Նորություններ
Տեղեկատվական հանդիպում՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում
26.02.2024
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը, ինչպես նաև Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու համայնքապետարանների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուները, ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Հանդիպման նպատակը մարզային և համայնքային իշխանությունների հետ համագործակցության հարցեր քննարկելը, ինչպես նաև համայնքներին ծրագրի մանրամասները ներկայացնելն էր:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը իրականացվում է 2020 թվականից և միտված է հասարակական և բնակելի շենքերում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում կատարվում են շենքերի տանիքի ու արտաքին պատերի ջերմամեկուսացման, նոր էներգախնայող դռների ու պատուհանների, էներգախնայող լուսավորության տեղադրման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքներ են կատարվել Արարատի մարզի Վեդի համայնքում: