Նորություններ
Իրազեկում
28.02.2024

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի կամուրջը գտնվում է վթարային վիճակում:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ սահմանափակվում է բեռնատար մեքենաների հոսքը կամրջով: Բեռնատար մեքենաների վարորդներին առաջարկվում է օգտվել կամուրջը շրջանցող ճանապարհներից:
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է կամրջի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: