Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը

04.03.2024

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, զինծառայողներ։

ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ` Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։
Այնուհետև մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15