Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում անցկացվել են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ

06.03.2024

 Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։

Սպարապետի ծննդյան օրվա առիթով մարզպետ Սեդրակ Թևոնյանը, փոխմարզպետները, համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների ղեկավարներն այցելել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս։

Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել զորամասի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առաջ, ապա մասնակցել տոնական միջոցառմանը։

Ելույթի իր խոսքում մարզպետ Սեդրակ Թևոնյանն ասել է.

«Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ։
Խոսքս ուզում եմ սկսել Սպարապետի այս խոսքով․ «Ես անտարբերությունն ավելի մեծ մեղք եմ համարում, քան դավաճանությունը»։

Տղերք, Վազգենի սկսած գործը պետք է ավարտին հասցնենք։ Հայաստանը պետք է դառնա ուժեղ պետություն, ու դրան հասնելու համար նախ պետք է սկսենք սիրել մեր հայրենիքը, սիրենք ու հոգատար լինենք միմյանց հանդեպ։ Եվ այդ ճանապարհին հոգնել չկա։ Խոսքս ավարտեմ Վազգենի խոսքով․ «Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»։

Մարզպետը ներկա է գտնվել նաև Վազգեն Սարգսյանի տուն–թանգարանում անցկացված միջոցառմանը։

Նշենք, որ այսօր միջոցառումներ են նախատեսված մարզի բոլոր համայնքներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15