Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ։

Կանայք հոգատար ու քնքուշ են ընտանիքներում, հաջողակ ու պատասխանատու՝ աշխատանքում, դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց նրանց դերակատարության։ Կանայք այսօր ավելի ու ավելի շատ են ներգրավված պետական կառավարման գործերում՝ դատական, իրավական համակարգից մինչև կրթական ու առողջապահական ոլորտներում, նաև՝ զինված ուժերում։ Այս տոնը ոչ թե կանանց փխրունության, այլ աներևակայելի ներուժի մասին է։

Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խոնարհում որդեկորույս մայրերի առաջ, նրանց, ում որդիները, ամուսիններն այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանները։

Սիրելի կանայք, պետության և մեր ընտանիքների համար այս կարևոր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել մեր ազգի ապագայի հիմքերը:

Մեր ամենասիրելիներ, պահպանեք ձեզ,
կյանքը սկսվում է ձեզանից և շարունակվում է ձեզանով։

Եղեք առողջ, եղեք երջանիկ»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:46:08