Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր
13.03.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Վեդի համայնքի Արալեզ բնակավայր, ծանոթացել մոդուլային մսուր–մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։
144 տեղ հզորությամբ մանկապարտեզը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ, կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են նախորդ տարի, նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։
Մարզպետը շրջել է կառուցվող մանկապարտեզում, դիտարկել արված աշխատանքներն ու հորդորել հետևողական լինել որակի և շինարարությունը ժամանակին ավարտին հասցնելու հարցում։
Նշենք, որ մոդուլային այս մանկապարտեզը մեկհարկանի կառույց է, որը պետք է համապատասխանի սեյսմիկ և անվտանգային չափորոշիչներին, ինչպես նաև հագեցած լինի անհրաժեշտ գույքով, խաղահրապարակներով՝ համայնքի փոքրիկների կրթական, մշակութային, սպորտային և ժամանցային կարիքներն ապահովելու համար։
Շինարարության պայմանագրային արժեքը 848 միլիոն 961․560 ՀՀ դրամ է։
Արալեզում մանկապարտեզ երբեք չի եղել, փոքրիկ նախակրթարան է գործում դպրոցի տարածքում, երեխաների մյուս մասն էլ այցելում է կողքի համայնքների մանկապարտեզներ։