Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արալեզ բնակավայրում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի կիսանդրին

14.03.2024

Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրի դպրոցի բակում տեղադրվել է Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին։

Քանդակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ և այլ հյուրեր։

Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Արալեզի եկրապահ կամավորականներին՝ Լյովա Գալստյանի գլխավորությամբ։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետի կիսանդրու առաջ, ապա տեղի է ունեցել միջոցառում, ցուցադրվել է նաև ֆիլմ, որը պատմում էր Վազգեն Սարգսյանի կյանքի ու անցած մարտական ուղու մասին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15