Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալը մասնակցել է ԲԸՏՄ կառավարման խորհրդի նիստին

20.03.2024

2024 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է րջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը,  Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Կոտայքի, Արմավիրի,  Արագածոտնի մարզպետարանների, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, ՇՄ Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի բնապահպանական և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ:

ԲԸՏՄ ղեկավարը և տեղակալները ներկայացրել են Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի գործունեության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության և ընդերքի պահպանության ոլորտներում արձանագրված խնդիրները:

 Նիստի ընթացքում քննարկվել են վերահսկողության արդյունքում վերհանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

 Կառավարման խորհուրդը որոշել է արձանագրված խնդիրների լուծման համապատասխան առաջարկները ներկայացնել ոլորտային քաղաքականություն մշակող լիազոր մարմիններին:

Աղբյուրը՝  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46