Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արբաթի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

28.03.2024

Արարատի մարզի Արբաթի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, այլ հյուրեր։

Կարևոր նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Մասիսի համայնքապետարանի, Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ։

Ներկաները շնորհակալություն են հայտնել վերջիններիս՝ երեխաներին նման հնարավորություն ընձեռելու համար, իսկ աշակերտներին կոչ արել հոգատարությամբ ու խնամքով վերաբերվել տեխնիկային, քանի որ ծառայելու է նաև հաջորդ սերունդներին։

Նշենք, որ նմանօրինակ լաբորատորիաներ գործում են նաև մարզի մի շարք դպրոցներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46