Նորություններ
Մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա առիթով
01.04.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորիների Նոր տարվա առթիվ։
Ուղերձում ասվում է.
«Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Դուք հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդներից եք, որոնց հետ անցել ենք պատմության քառուղիներով. լիահույս եմ, որ տարիների ընթացքում մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ավելի ու ավելի կամրապնդվի, քանզի հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում կարողացել ենք միասին բազմաթիվ փորձությունների դիմակայել, սակայն չենք ընկրկել ու չենք հուսահատվել:
Թող բնության վերածնունդը խորհրդանշող այս ամենահին կրոնական ու ազգային տոներից մեկը ձեզ համար նոր և երջանիկ տարվա սկիզբ ազդարարի:
Խաղաղություն, սեր, ջերմություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»։