Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանդիպել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին

12.04.2024

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին:

Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը՝ մարզպետը նշել է, որ իր աշխատակազմը պատրաստ է թե՛ համագործակցության, թե՛ համատեղ աշխատանքի։

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է նաև Տեսչական մարմնի կողմից մշակված նոր գործիքակազմը՝ ռուբրիկները։ Ստեղծվող գնահատման սյունակաշարերի՝ ռուբրիկների կիրառումը ուսումնական հաստատության ռիսկայնության որոշման գործընթացը կդարձնեն առավել խորքային, իսկ ստուգման արդյունքների կապը ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված սկզբունքների հետ հնարավորություն կտա որոշելու ուսումնական հաստատության գործունեության և ոլորտում պետական քաղաքականության համապատասխանության աստիճանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55