Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ

15.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի և Հայանիստի միջնակարգ դպրոցների կառուցման շինհրապարակներ։

Կրթօջախները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։

Հովտաշատի դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար, ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։

Հայանիստի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար, արժեքը՝ 2 միլիարդ 299 միլիոն դրամ է։

Մարզպետ Թևոնյանը շրջել է դպրոցների տարածքներում, հետևել կատարվող աշխատանքների ընթացքին՝ նկատելով, որ շինարարությունն ընթանում է լայն թափով։ Մարզի ղեկավարը հորդորել է աշխատանքները կատարել բարձր որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում, քանի որ վերոնշյալ ուսումնական հաստատությունների աշակերտներն այս պահին հաճախում են հարակից համայնքների դպրոցներ՝ կրելով անհարմարություններ։

Նշենք, այս երկու դպրոցն էլ ունեցել են բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէր դրանց վերակառուցումը, ուստի Կառավարությունը որոշել է դպրոցների հին շենքերի փոխարեն կառուցել նորերը։

Վերոնշյալ դպրոցները կլինեն սեյսմակայուն, շենքերը նաև կհամապատասխանեն էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենան հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46