Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարզաբանում

18.04.2024

Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների՝ Արարատի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի Հրազդան գետի կամրջի վիճակի վատթարացումն առավել տեսանելի է դարձել 2023 թվականին:

Մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի հոկտեմբերից նախաձեռնվել է կամրջի հիմնանորոգման գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 20-ին համայնքապետարանը տրամադրել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Արարատի մարզպետի աշխատակազմը նախաձեռնել է կամրջով բեռնատար մեքենաների հոսքի սահմանափակման գործընթացը: Այս մասին տեղեկացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի՝ 2024 թվականի փետրվարի 28-ի հրապարակմամբ: Կամուրջը կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:

Սակայն, ի թիվս այլ գործոնների, նաև սահմանափակումները չպահպանելու հետևանքով՝ կամրջի երթևեկելի և կողային մասերում առաջացած նստվածքը ավելի է խորացել, մայթի սալերի և երթևեկելի մասի միջև առաջացել է բացվածք: Արդյունքում, 2024 թվականի ապրիլի սկզբից կամրջով երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է՝ պայմանավորված մայթի փլուզմամբ։ Այս մասին տեղեկացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի՝ 2024 թվականի ապրիլի 6-ի հրապարակմամբ:

Հայտնում ենք, որ դեռևս մարտի 6–ին հայտարարվել է նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որն այժմ գտնվում է գնահատման փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57