Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

18.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ լինեք` Հայաստանում եզդիների խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում են:

Սիրելի՛ եզդիներ, թող Նոր տարին ձեզ համար լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ սեր, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57